20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հանգստյան օրերին աշխարհում աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Չինաստանում շուրջ 77 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, նրանցից 2,600-ը մահացել են: Երեք տասնյակ այլ երկրներում էլ գրանցվել է վարակման մոտ 1200 դեպք, որոնցից 20-ը մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երկուշաբթի Իրաքը, Աֆղանստանը, Քուվեյթը, Օմանը հայտնեցին վարակման առաջին դեպքերի մասին։ Վարակվածները եկել էին Իրանից: Բահրեյնի իշխանությունները հայտնում են, որ դպրոցական ավտոբուսի վարորդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, որի հետեւանքով փակվել են մի քանի դպրոցներ: