կարևոր
2488 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-25 10:01

Թրամփը 2,5 մլրդ դոլար Է խնդրել Կոնգրեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Թրամփը 2,5 մլրդ դոլար Է խնդրել Կոնգրեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար է խնդրել Կոնգրեսից նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարության մեջ հայտնել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունը:

«Այսօր վարչակազմը Կոնգրես է ուղարկում 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորման լրացուցիչ պլան, որպեսզի արագացվի պատվաստանյութի մշակումը, օժանդակվի նախապատրաստման եւ հակազդման գործունեությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ սարքավորանքների եւ նյութերի գնումը»,- հայտարարել է վարչության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Ռոյթեր գործակալությունը: Թրամփն ինքը հայտարարել Է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում է:

«Կորոնավիրուսն ԱՄՆ-ում վերահսկողության տակ է: Մենք շփման մեջ ենք դրա հետ կապված բոլոր երկրների հետ»,- գրել է նախագահը Twitter-ի իր էջում: Պետության ղեկավարը հավելել է, որ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը (CDC) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխատում է այդ հարցի շուրջը:

Փետրվարի 24-ի դրությամբ ԱՄՆ ժամանած 14 մարդու մոտ վիրուս Է հայտնաբերվել: Բացի դրանից, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, 36 ամերիկացիներ Diamond Princess ճամփորդանավից եւ երեքն Ուհանից ԱՄՆ են տարահանվել արդեն հիվանդացած եւ գտնվում են կարանտինում: