Հանրապետության տարածքում փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, բուք։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Երեւանում սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` թաց ձյուն, ցածրադիր գոտում` անձրև: Գիշերը կդիտվի +5, ցերեկը՝ +7, երեկոյան՝ +3 աստիճան ջերմություն։