ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման
կանխարգելման միջոցառումների շրջանակներում Հայաստանից դեպի Իրան օդային
փոխադրումները երկշաբաթյա ժամկետով մասնակի դադարեցմամբ պայմանավորված՝
Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել միայն Հայաստանում գտնվող իրանաբնակ
քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ միայն հայաստանաբնակ քաղաքացիները։
Այս մասին հայտնում է կոմիտեի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների
շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի
Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային
փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։
Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում
գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի
Հայաստան՝ հայաստանաբնակ քաղաքացիները»,- նշված է հայտարարությունում:
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի արդյունքներով
որոշվել է դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ
օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
Նիստի ավարտի և դրա արդյունքներով ընդունված որոշումների մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի արդյունքներով որոշվել է.
«Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով
վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա:
Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական
ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,- գրել է վարչապետը:
Հունվարի 30-ին Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է
սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ
կորոնավիրուսի հայտնաբերումից հետո:
Այդ մասին հայտնել է Կիջի կառավարական պալատը:
Իտալիայում արտակարգ դրության ռեժիմի գործողությունը կշարունակվի վեց ամիս: