կարևոր
2112 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-24 17:00

Քարաթափում՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին

Քարաթափում՝ Մեղրի-Երևան ավտոճանապարհին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Լիճք գյուղի մոտ, տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը երթևեկելի է միակողմանի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: