կարևոր
1814 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-24 16:32

«Հայոց լեզվի» միասնական քննությունը կդառնա պարտադիր

«Հայոց լեզվի» միասնական քննությունը կդառնա պարտադիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել  է, որ դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից:

«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ նախարարն այն հեղափոխական է որակել՝ նշելով, որ օրենքի հիմնական նպատակը բուհի, գիտության և հետազոտության ինտեգրումն է:

Նախագծով պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ՝ ակադեմիական ոլորտների:

Նախարարը նշել է նաև, որ ուսումնական մոդուլները և կրթական ծրագրերը կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը: