կարևոր
2461 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-24 16:01

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտի այցելությունից

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

Նշենք, որ Իտալիայում արդեն 5 մարդ է մահացել: Ավելի քան 200-ը վարակված է: Պաշտոնական Հռոմը կտրուկ քայլեր է ձեռնարկել՝ վարակի հետագա տարածումը կանխելու համար: Մասնավորապես, Լոմբարդիի եւ Վենետոյի շրջաններում, որտեղ վարակակիրների թիվը մեծ է, շուրջ 50 հազար բնակիչ ստիպված է երկշաբաթյա կարանտին անցնել: Բազմաթիվ դպրոցներ ու բիզնես կենտրոններ ժամանակավորապես փակվել են: Վենետիկի կառնավալը ժամանակից շուտ է ավարտվել: Միլանում էլ չեղարկվել են նորաձեւության ցուցադրություններ, հետաձգվել են ֆուտբոլային հանդիպումներ: