կարևոր
2609 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-24 15:41

Սուրեն Պապիկյանն արձակուրդ է մեկնում

Սուրեն Պապիկյանն արձակուրդ է մեկնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 24-ին, ստորագրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում։

Ըստ որոշման՝ Պապիկյանին  տրամադրվել է 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի փետրվարի 24-28-ը ներառյալ և 2020 թվականի մարտի 10-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ից մեկնարկել է ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, իսկ Սուրեն Պապիկյանը գլխավորում է «Այո»-ի շտաբը։