ՀՀ պաշտպանության նախարարությունը հեքիաթ է համարում ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը դիվերսիայի մասին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ Ադրբեջանն այդ հեքիաթը հորինել է սեփական հանրության համար:
«ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին՝ հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»,- նշում է Հովհաննիսյանը:
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 23-ին կրակ են բացել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Հովհաննիսյանն ընդգծում է, որ ՀՀ զինված ուժերը զոհ չունեն, թեև ավելի վաղ հայտարարվել էր մեկ վիրավորի մասին: Վիրավորումը թեթև է, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Ադրբեջանը միջադեպը հայկական կողմից «դիվերսիայի փորձ» է որակել՝ հայտարարելով մեկ զոհի մասին: