կարևոր
943 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-24 14:04

Դամասկոսը հրթիռակոծության է ենթարկվել (Տեսանյութ)

Սիրիայի ՀՕՊ ուժերը դիմակայում են Դամասկոսի վրա հրթիռային հարվածին: Այս մասին երկուշաբթի հաղորդել է ՍԱՆԱ-ն:

Ըստ գործակալության՝ մայրաքաղաքի երկնքում պայթյունների ձայներ են լսվում: Հրթիռների մեծ մասը հաջողվել է ոչնչացնել՝ նախքան իրենց թիրախներին հասնելը: Գործակալությունը պարզաբանում է, որ հրետակոծությունն իրականացրել են գրավյալ Գոլան բարձունքներից:

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Ավիհայ Ադրեյը Twitter-ի իր էջում գրել է, որ երկրի զինված ուժերը «մի շարք գրոհներ են իրականացրել Դամասկոսի հարավում գտնվող (արմատական  պաղեստինյան) «Իսլամական ջիհադ» խմբավորմանը պատկանող ահաբեկչական թիրախների վրա»: