Ի՞նչ ունենք այսօր դպրոցներում. գնահատականների և թեստավորման կենտրոնի այս տարվա տվյալներով «Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննություն հանձնած 31021 սովորողից 1686 ստացել է անբավարար։ 19-20 միավոր ստացել է ընդամենը 152 աշակերտ: Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այս տարի Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միասնական քննությունից 4540 դիմորդից անբավարար ստացել է 1160-ը։ Եկեք նախ հանրակրթական դպրոցներում ապահովենք այն մակարդակը, որ քննության ժամանակ չասեն՝ «Նապոլեոնը տորթ ա», «Սասունցի Դավիթն էլ՝ արձան», որ մեր հանրության 80 տոկոսի համար «մեղանչել» բառը չասոցացվի «ապաշխարել» բառի հետ։ Ես անձամբ կողմ կլինեի, որ բուհերում դասավանդեինք լեզվամտածողություն», - իր ելույթում նշեց պատգամավորը։