կարևոր
1353 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-24 13:18

Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի

Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի

Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,-նշեց Նաղդալյանը:

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 47-ի, գրանցվել Է 12 մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմ, Մարքազի եւ Մազանդարան նահանգներում: