24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հավատացած է, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի և որակապես նոր մակարդակի կբարձրացնի երկրների երկկողմ օրակարգը: Այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա: Հավատացած եմ, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը»,- ասաց նախարարը:
Մնացականյանը նշեց, որ Միրոսլավ Լայչակի հետ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը:
Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան բացումը տեղի կունենա փետրվարի 24-ին: