կարևոր
1808 դիտում, 2 տարի առաջ - 2020-02-24 11:00

4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում

4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում

Թուրքիայի արեւմտյան մասում փետրվարի 24-ին 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Տարերքի օջախը գտնվում էր 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5 մլն մարդ է բնակվում: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Իրանի եւ Թուրքիայի սահմանի մոտ տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան հարյուր մարդ, զոհվել է Թուրքիայի առնվազն ինը քաղաքացի։