13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Փետրվարի 23-ին, ժամը 18:21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Նորագավիթ 10-րդ փողոցում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տներից մեկի գազատար խողովակին, ինչի հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: