կարևոր
3341 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-23 18:00

Թուրքիան, Պակիստանը, Տաջիկստանը և մի շարք երկրներ փակել են Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով

Թուրքիան, Պակիստանը, Տաջիկստանը և մի շարք երկրներ փակել են Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով

Պակիստանը ժամանակավոր փակել է Իրանի հետ Թաֆթան սահմանային անցակետը: Այս մասին հայտարարել է Բելուջիստան շրջանի ներքին գործերի նախարարը: Կիրակի Իրանի հետ սահմանը փակել էր նաև Թուրքիան: Բոլոր դեպքերում քայլի նպատակը նույնն է՝  կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը: Ինչպես հաղորդում է թուրքական Daily Sabah-ը՝ վերջին տվյալներով ԻԻՀ-ում գրանցվել է  43 դեպք, որոնցից ութը մահվան ելքով  է:

Լրատվականը հաղորդում է , որ փակվել են թուրք-իրանական սահմանի Էսենդարա և Քափիքոյ անցակետերը, որտեղից սպասվում էր զբոսաշրջիկների մեծ ներհոսք Նովրուզի տոնին դեպի Վանի նահանգ: 

 Իրանում էլ վարակի տարածումը կանխելու նպատակով երկրի մի շարք նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, հետաձգվել են նախատեսված բոլոր միջոցառումները:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Իրանի հետ սահմանը փակելու որոշում էին ընդունել Թուրքմենստանը, Իրաքը, Քուվեյթը, Աֆղանստանը և Սաուդյան Արաբիան: