ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանդիպումը ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Մարզային կոմիտեների և Կոմիտեների պատասխանատուների հետ։
Օրակարգում էին ինչպես ներկուսակցական ծրագրերին, այնպես էլ ՀՀ ներքաղաքական ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով խոսեց ներքաղաքական վերջին զարգացումների մասին։
Հատուկ անդրադարձ եղավ նաև ՀՀ-ում տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
Քննարկման մասնակիցներն առաջիկա անելիքների վերաբերյալ Գերագույն մարմնին փոխանցեցին մի շարք առաջարկներ։