1954 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-23 15:46

Նոր մանրամասներ՝ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից

Նոր մանրամասներ՝  Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից

Էջմիածնում՝ փետրվարի 22-ին, իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով  36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված, 62-ամյա փոխգնդապետ Մեսրոպ Կյուրեղյանը:

Նա՝ Գևորգ Խալաթյանին սպանելուց հետո կրակոցներ է արձակել նաեւ սպանվածի հարազատների՝ կնոջ և անչափահաս երեխաների ուղղությամբ, որից հետո հանցագործության գործիք ավտոմատը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի: 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է եղել, այնուհետև ազատվել և ընդունվել է աշխատանքի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, որտեղից նույնպես ազատվել է։ Կոչումով փոխգնդապետ է։