կարևոր
1492 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-23 14:32

Օրակարգում է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար Մեղրու անցակետի ժամանակավոր փակման հարցը. Նարեկ Զեյնալյան

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իրանում հայտնաբերված կորոնավիրուսի ախտահարմանն ու  մահվան դեպքերին: 

«Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները։
Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը»,- գրել է Զեյնալյանը։