1312 դիտում, 2020.02.23 14:04

Սպասվում են տեղումներ, ձյան և անձրևի տեսքով.օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Սպասվում են տեղումներ, ձյան և անձրևի տեսքով.օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

 Հայաստանի Հանրապետության տարածքում՝ փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում՝ փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում անձրև: