16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Առնվազն 7 մարդ է զոհվել փետրվարի 23-ին Թուրքիայի արևելքում՝ Իրանի հետ սահմանի մոտ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն՝ Haber Turk հեռուստաալիքի եթերում:
«Իրանում երկրաշարժից հետո մեր յոթ քաղաքացիներ զոհվել են Վանում [նահանգում], որոնցից 4-ը երեխաներ են, երեքը՝ մեծահասակներ»,- ասել է նա հավելելով, որ ևս 5 քաղաքացի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Թավրիզ քաղաքից (բնակչությունը մոտ 1,5 մլն մարդ) արևմուտք. էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ: