կարևոր
879 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-23 13:07

Սարալանջ գյուղում հայտնաբերվել է 82-ամյա տղամարդու դի

Սարալանջ գյուղում  հայտնաբերվել է 82-ամյա տղամարդու դի

Փետրվարի 23-ին, ժամը 10:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սարալանջ գյուղի 4-րդ փողոցի տնակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը՝  դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տնակի դուռը և հայտնաբերել Բորիս Ժ.-ի (ծնված 1938 թ.) դին: