16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել անդրադառնալով՝ իր իսկ բնորոշմամբ, Իրանից ստացվող անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններին:
«Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։ Այս ամենից անդին մեր մտահոգությունն ու կարեկցանքն ենք փոխանցում բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան չեզոքացնել այդ վերահաս աղետը»,- գրել է ԱԺ պատգամավորը։