կարևոր
1060 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-23 11:41

Ավտովթար Արագածոտնի մարզում․ կա մեկ զոհ

  Ավտովթար Արագածոտնի մարզում․ կա մեկ զոհ

 Փետրվարի 23-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Գոռ Ասատրյանն իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը՝ վարորդը տեղում մահացել է: Նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: