կարևոր
817 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-23 11:20

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Փետրվարի 22-ին, ժամը 20:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:32-ին, մարվել՝ 21:43-ին: Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ: