18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Փետրվարի 20-ից 21-ը, նոր ուսումնական տարվա մեկնարկային միջոցառումների ծրագրի համաձայն, մարտավարաշարային պարապմունքներ ու շտաբային մարզումներ են անցկացվել ՊԲ-ի վարչության սպայակազմի ներգրավմամբ:
Ըստ այդմ ճշգրտվել են մարտական հաշվարկներն ու մարտական պատրաստականության պլանները, համապատասխան ստորաբաժանումներն ու կառավարման մարմինները բերվել են «Բարձր» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի և անցել ուժեղացված ռեժիմով գործառութային պարտականությունների կատարմանը:
Անցկացվող միջոցառումների շրջանակում խաղարկվել են հակառակորդի հավանական սադրանքների դեպքում, մեր ուժերի գործողությունների տարբեր բեմագրեր, իրականացվել են մարզումներ ու ներդաշնակման միջոցառումներ, առանձին ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել առկա և հավանական զարգացումների վերաբերյալ զեկույցներով:
Իրականացված համալիր գործընթացների արդյունքում ՊԲ-ի հրամանատարությունն ու համապատասխան մարմինները ցուցաբերել են իրավիճակային զարգացումներին արագ ու համարժեք արձագանքելու ունակություններ և հստակեցրել այն գործընթացների առաջնահերթությունները, որոնք ուշադրության կենտրոնում կլինեն նոր՝ 2020 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում: