24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ոստիկանությունը մշտապես ողջունել է բարեփոխումների ցանկացած ծրագիր: ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը չի կրում ձևական բնույթ, այն միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը: Փետրվարի 22-ին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:
«Ոստիկանությունն իր ողջ պատմության ընթացքում ենթարկվել է բարեփոխումների: Հիշում ենք, որ անցյալում ունեցել ենք ներքին գործերի նախարարություն, որից հետո բարեփոխումների արդյունքում ունեցանք ոստիկանություն: Ոստիկանությունը միշտ ողջունել է յուրաքանչյուր բարեփոխումների ծրագիր: Կառույցն զգում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից ուշադրությունը և դրա արդյունքն է, որ ունենք բարեփոխումների նոր ծրագիր: Այդ ծրագիրը չի կրում ձևական բնույթ այլ միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը: Ուրախ եմ, որ այս աշխատանքներին ներգրավված է և Արդարադատության նախարարությունը,և դատախազությունը, և քննչական կոմիտեն: Քննարկումները ընթանում են գործնական և կառուցողական մթնոլորտում»,- եզրափակեց Եսայանը:
Արդարադատության նախարարությունը փետրվարի 10-ին լայն քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը, որով առաջարկում է ոստիկանությունը վերափոխել ներքին գործերի նախարարության, ստեղծել պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն: