կարևոր
2300 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-22 15:07

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 5-ի

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը  հասել է 5-ի

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն այսօր հասել է 5-ի: Բացի այդ, գրանցվել է վարակման 10 նոր դեպք, որոնցից 2-ը՝ Թեհրանում, 8՝ Ղոմում: Այս պահի դրությամբ, Իրանում վարակվածների թիվը 28-ն է: Հիշեցնեմ, որ ավելի վաղը Իրանում Հայաստանի դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եւ վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորել է Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել Հայաստանի դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Քաղաքացիները կարող են նաեւ նամակ ուղարկել դեսպանության ֆեյսբուքյան էջին եւ էլեկտրոնային փոստին: Նշենք նաեւ, որ վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2345-ի: Վարակը հաստատվել է ավելի քան 76 հազար մարդու մոտ: Ապաքինվել է գրեթե 21 հազար մարդ: