կարևոր
992 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-22 15:05

Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ քրեական գործ չի քննվում

Հերքում. ՀՔԾ-ում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ քրեական գործ չի քննվում

Հատուկ քննչական ծառայությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ, և քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացնում է.

«Լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում: Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»: