կարևոր
1538 դիտում, 1 տարի առաջ --> 2020-02-22 14:38

Տեղի է ունեցել բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սեդա Վերմիշեւայի հուղարկավորության արարողությունը

Տեղի է ունեցել բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սեդա Վերմիշեւայի հուղարկավորության արարողությունը

Տեղի է ունեցել բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սեդա Վերմիշեւայի հուղարկավորության արարողությունը: Նա ծնվել է 1932 թվականին Թիֆլիսում: Կյանքի մեծ մասն ապրելով Մոսկվայում՝ ծավալել է հայանպաստ գործունեություն:

Ակտիվ դերակատարություն է ունեցել Արցախյան շարժման օրերին: Հարցի կարգավորման քաղաքական լուծումների շրջանակներում համագործակցել է «Մոսկովյան տրիբունա» կազմակերպության, Ռուսաստանի մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի, «Մեմորիալ» ընկերության հետ: Սեդա Վեմիշեւան եղել է ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունքի, 1993 թվականից՝ ԼՂՀ Մոսկվայում մշտական ներկայացուցչության փորձագետ, 1990-ականներին՝ Ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի պատասխանատու քարտուղար, Ռուսաստանի Պետդումայի եւ Հայաստանի Ազգային ժողովի կապերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի օգնական-խորհրդական, Հայ-ռուսական բարեկամության նախագահության անդամ:

Վերմիշեւան անդամակցել է նաեւ Մոսկվայի գրողների միությանը, ղեկավարել է Հայաստանի գրողների միության ռուսալեզու գրողների բաժանմունքը: Բանաստեղծուհին հեղինակ է 10-ից ավելի գրքերի եւ բազմաթիվ վերլուծական հոդվածների: