կարևոր
1705 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-22 12:39

Իդլիբում ընդդիմադիր խմբավորումների լայնամասշտաբ հարձակումը կասեցվել է

Իդլիբում ընդդիմադիր խմբավորումների լայնամասշտաբ հարձակումը կասեցվել է

Սիրիայի Իդլիբ նահանգում ընդդիմադիր խմբավորումների լայնամասշտաբ հարձակումը կասեցվել է: Ընդդիմադիրները փորձել են դուրս մղել սիրիական կառավարական ուժերին Նայրաբից, ինչը չի ստացվել: Փոխարենը, զգալի կորուստներ են ունեցել:

Arab 24 լրատվական գործակալության տեսանյութում երեւում է, որ Կամինասում գտնվող թուրքական բանակի անցակետից երկու հրթիռներ են արձակվել Իդլիբի վրայով թռչող ռուսական Սու-24-ի ուղղությամբ: Ինքնաթիռը խոցել չի հաջողվել: