514 դիտում, 2020.02.22 11:28

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:

Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

կիսվել նյութով -