կարևոր
1217 դիտում, 2 տարի առաջ - 2020-02-22 10:14

Ստեփանակերտում կայանալու է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգությունների խորհուրդների համատեղ նիստը

Ստեփանակերտում կայանալու է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգությունների խորհուրդների համատեղ նիստը

Մեր տեղեկություններով՝ այսօր Ստեփանակերտում կայանալու է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգությունների խորհուրդների համատեղ նիստը։ Օրակարգի մանրամասները պաշտոնապես չեն հայտնվել։

Նիստին նախագահելու են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը։ Նման համատեղ նիստ գումարվում է արդեն երրորդ անգամ։ Առաջինը կայացել էր 2019 թվականի մարտի 29-ին Ստեփանակերտում։ Երկրորդն արդեն տեղի է ունեցել Երեւանում, 2019-ի դեկտեմբերի 23ին, ավելի ընդլայնված կազմով։