808 դիտում, 2020.02.22 09:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և մանկապարտեզների տնօրեններին

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզների տնօրեններին՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանի։ Հյուրերին ուղեկցում էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Հայոց Հովվապետը կարևոր է համարել, որ ներկա ժամանակներում ևս հայորդիները լինեն իրենց ազգային ավանդույթների ու արժեքների կրողն ու պահապանը, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա պահելու ազգային դիմագիծն ու լավագույնս ներկայանալու աշխարհին:

Իր հերթին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար տիար Կարեն Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության և Մայր Աթոռի օժանդակությամբ համայնքում իրականացվող նախաձեռնությունների համար։ Վերջինս պատրաստակամություն հայտնեց նաև աջակցելու Հայ Եկեղեցու կողմից վարչական շրջանում իրագործվող ծրագրերին։

Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը հետաքրքրվեց մանկապարտեզներում տիրող իրավիճակի, մանուկների կացության և դաստիարակության ընթացքի մասին։

կիսվել նյութով -