1296 դիտում, 2020.02.21 23:07

ՃՏՊ՝ Սևանի ճանապարհին․ 37-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ՃՏՊ՝ Սևանի ճանապարհին․ 37-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ փետրվարի 21-ին, 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում ՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց երկաթե արգելապատնեշներին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է: Վարորդին վիրավոր վիճակում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

կիսվել նյութով -