23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Այսօր՝ փետրվարի 21-ին, 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում ՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց երկաթե արգելապատնեշներին ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է: Վարորդին վիրավոր վիճակում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: