534 դիտում, 2020.02.21 21:30

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալու դրվագով

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալու դրվագով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է  «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատական նիստը: Դատական նիստին հարցաքննվել են վկաները:

Այս գործով Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին նախարարի տեղակալին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։

Նիստի ավարտից հետո արդեն Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը լրագրողներին հայտնել է, որ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը:

Ռազմիկ Աբրահամյանը նաև մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ):

կիսվել նյութով -