1940 դիտում, 2020.02.21 20:58

ԵՊՀ գիտխորհուրդը մերժել է Ռուբեն Մելքոնյանի առաջարկը

ԵՊՀ գիտխորհուրդը մերժել է Ռուբեն Մելքոնյանի առաջարկը

Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը մերժել է Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ներկայացրած առաջարակը՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում հայագիտական առարկաների դասավանդումը որպես գերակայություն սահմանելու վերաբերյալ: Հայագիտական առարկաներ ասելով, ըստ Մելքոնյանի, նկատի են առնվում Հայ ժողովրդի պատմությունը, Հայոց լեզուն, Հայ գրականությունը, Հայ եկեղեցու պատմությունը, մշակույթը: Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ օրենսդրորեն սա սահմանելու դեպքում դասավանդման հետ կապված մնացած հարցերը բուհերը կկարողանան որոշել:

Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դեմ է արտահայտվել նման փոփոխությանը՝ նշելով, թե դա հակասում է բուհի ակադեմիական ազատությանը: Առաջարկը մերժվել է 13 կողմ, 30 դեմ ձայներով:

կիսվել նյութով -