948 դիտում, 2020.02.21 18:28

Քավալան խոսել է իր ձերբակալությունից

Քավալան խոսել է իր ձերբակալությունից

Թուրքիայում ազատ արձակված, ժամեր անց նորից ձերբակալված հասարակական հայտնի գործիչ, գործարար Օսման Քավալան վստահ է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանն է միջամտել իր գործին՝ նորից բանտ ուղարկելով իրեն:

Առաջադրված նոր մեղադրանքը Քավալան ավելի անտրամաբանական ու չպատճառաբանված է համարում, քան նախորդը՝ Գեզի այգու շուրջ ծագած ցույցերի ուղղորդում, համակարգում եւ ֆինանսավորում: Այս գործով արդարացվեց: Հիմա Քավալային մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ: 

կիսվել նյութով -