912 դիտում, 2020.02.21 18:15

Ողջունում եմ ԱԱԾ արձագանքն իմ կոչին․ Լեւոն Քոչարյան

Ողջունում եմ ԱԱԾ արձագանքն իմ կոչին․ Լեւոն Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն օրեր առաջ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում եւ կոչ արել Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել էկրանին ցուցադրվող գրառման հեղինակին ու պարզել նրա քաղաքական կապերը:

Նման բովանդակությամբ տեղեկատվության տարածումը Քոչարյանը Հայաստան-Արցախ հակասություն ու ներազգային ատելություն սերմանելու փորձ էր անվանել: Ըստ երեւույթին՝ Ազգային անվտանգության ծառայության տարածած վերջին հաղոդրագրությունը՝ ահաբեկչական կոչերի հայտնաբերման վերաբերյալ, այս եւ նմանատիպ այլ հրապարակումներին է վերաբերել: Լեւոն Քոչարյանը մեկ այլ գրառմամբ ողջունել է ԱԱԾ-ի արձագանքն իր կոչին:

 

 

կիսվել նյութով -