420 դիտում, 2020.02.21 17:52

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, մոտ 7 տարի ճաղերի հետեւում անցկացնելուց հետո, ազատ է արձակվել

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, մոտ 7 տարի ճաղերի հետեւում անցկացնելուց հետո, ազատ է արձակվել

Վրաստանի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, մոտ 7 տարի ճաղերի հետեւում անցկացնելուց հետո, փետրվարի 20-ին ազատ է արձակվել: Նա դատապարտվել էր՝ լիազորությունները չարաշահելու, ընտրողների ձայները գնելու մեղադրանքով, թեեւ հերքում էր:

Բանտից դուրս գալուց հետո, Մերաբիշվիլին հայտարարել է քաղաքականություն վերադառնալու, իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը տապալելու ծրագրերի մասին: Ուշագրավ են գործչի՝ բանտից դուրս գալու կադրերը: Լրագրողների եւ օպերատորների հոծ բազմությունն այնպես է թափվում նախկին նախարարի վրա, որ նա ստիպված է լինում նորից բանտի դռանը մոտենալ, որից վայրկյաններ առաջ էր դուրս եկել:

կիսվել նյութով -