334 դիտում, 2020.02.21 15:22

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  հատվածից և բախվել գազատար խողովակին

Փետրվարի 21-ին, ժամը 09:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն
ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի
սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին,
առկա է վառելիքի արտահոսք:
Պատահարի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական
ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շինարարներ թաղամասի սկզբնամասում «Mitsubishi Pajero» մակնիշի
ավտոմեքենան (վարորդ՝ Արամայիս Ծ., ծնված 1952 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի
երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և արգելափակվել խողովակների
արանքում. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս
բերել արգելափակումից:

կիսվել նյութով -