430 դիտում, 2020.02.21 14:57

Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Դատախազությունը մերժել է «5-րդ ալիքի»  սեփականատեր Արմեն Թավադյանին
անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին  ասել է Դատախազության հանրային կապերի
 բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Միջնորդությունը մերժվել է այն պատճառով, որ քննության ներկա փուլում
որևէ այլ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը,
ի զորու չէ կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը և չեզոքացնելու Թավադյանի
նկատմամբ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու
մասին որոշմամբ արձանագրված հիմքերը: Ընտրված խափանման միջոց կալանավորումն
անձնական երաշխավորությամբ փոխարինելու հիմքերը և
անհրաժեշտությունը բացակայում են»,- նշել է Խաչատրյանը:

Թավադյանի համար երաշխավորել էին Արցախի նախկին 
ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը,
«5-րդ ալիքի» գործադիր
 տնօրեն Հարություն Հարությունյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի
 մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը և ուրիշներ:

Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին,
այնուհետև երկու ամսով կալանավորվել:

Արմեն Թավադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին
կետի հատկանիշներով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ
թարգմանության համար կաշառելու կամ դրան հարկադրելը):

կիսվել նյութով -