836 դիտում, 2020.02.21 14:33

Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար

Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար

Ուկրաինայի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում հող են հատկացրել հայկական եկեղեցու շինարարության համար, այս մասին AnalitikaUA.net-ին հայտնել է Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:

Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նստաշրջանի նիստում պատգամավորները հավանություն են տվել Ռաֆայել Սանասարյանի առաջարկին՝ Հայ առաքելական եկեղեցու Կրոպիվնիցկու կրոնական համայքին մշտական օգտագործման հանձնել Միխայլովսկ փողոցում գտնվող հողամասը:

Տարածքային միության նախագահ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրան՝ նաեւ հավելելով, որ նախատեսում են տարածքը կանաչապատել եւ այնտեղ շատրվաններ տեղադրել:

Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումն Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը, որն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար:

կիսվել նյութով -