270 դիտում, 2020.02.21 13:58

Քրեակատարողական ծառայողների վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ

Քրեակատարողական ծառայողների վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ 2 քրեական գործերով երեք անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ 2019թ. հուլիսի 19-ին հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետին՝ այն բանի համար, որ նա միջոցներ չի ձեռնարկել արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու և առգրավելու ուղղությամբ: Փոխարենը՝ դատապարտյալի խնդրանքով ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, և արգելված իրը նույն օրը փոխանցվել է դատապարտյալին: 

Մեկ այլ գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի և չափերի թմրամիջացների էին տեղափոխվել ՔԿՀ տարածք և շրջանառվել: Քրեական գործից նրա վերաբերյալ անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ:  

Մասնավորապես՝ պարզվել էր, որ բուժօգնություն ստանալու համար «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի պահպանությունն իրականացնող երկու աշխատակիցները իրենց ծառայության ժամին քնել են, ինչից օգտվելով՝ դատապարտյալը բժշկական կենտրոնից դիմել էր փախուստի: Դատական քննության արդյունքում նրանց նկատմամբ ևս կայացվել է մեղադրական դատավճիռ ու ուղարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 

Նմանատիպ երևույթները բացառելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին տրվել են անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու կոնկրետ ցուցումներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ վերահսկողություն: ՀՀ արդարադատության և ՀՀ առողջապահության նախարարությունները  գործանական միջոցներ են ձեռնարկվել մի քանի խոշոր քաղաքացիական առողջապահական հաստատություններում կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև նրանց նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես՝ սկսվել է բուժհաստատությունների համապատասխան բաժանմունքները, ըստ դրանցում բուժում ստացող դատապարտյալների կամ կալանավորված անձանց անվտանգության և պահպանության տեխնիկական չափորոշիչների, վերակառուցելու, վերազինելու գործընթաց:        

կիսվել նյութով -