218 դիտում, 2020.02.21 13:25

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Արցախի նախագահի հետ քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Արցախի նախագահի հետ քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների իրավունքներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:

կիսվել նյութով -