04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-րդ տարեդարձին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, որոնք ծնվել են նույն օրը: Այդ մասին հայտնել է The Local հրատարակության շվեյցարական խմբագրությունը:
Հանդիսության հնարավոր մասնակիցներին հարկ կլինի գրանցվել նախագահի կայքում եւ տրամադրել իրենց անձնագրի պատճենը:
Մայիսի 14-ին լրանում է Շվեյցարիայի նախագահի 60 տարին: Ինչպես նշում Է The Local-ը, 1960 թվականին երկրում ծնվել է 94 հազար 372 երեխա, հետեւաբար, օրական միջին հաշվով լույս աշխարհ է եկել շուրջ 260 շվեյցարացի, մոտավորապես այդքանն իրավունք ունեն ներկա գտնվել նախագահի հոբելյանին:
Առայժմ Սոմարուգան չի հրապարակել տոնակատարության մանրամասները: Միայն հայտնի է, որ հանդիսությունն անցկացվելու է Բեռնից ոչ հեռու:
Սիմոնետա Սոմարուգան Շվեյցարիայի նախագահի պաշտոնն ստանձնել Է 2020 թվականի հունվարի 1-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: