Covid-19 նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը, որպես կանոն, ապաքինումից հետո բարդություններ չի առաջացնում: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ի Գիտությունների ակադեմիայի անդամ Վան Ֆուշենը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ հիվանդության կլինիկական ախտանիշներն անհետանում են մեկ շաբաթվա ընթացքում։
Գիտնականը նշել Է, որ մարդու իմունիտետն ունակ Է հաղթելու հիվանդությանը:
Ավելի վաղ ՉԺՀ-ի Առողջապահության գործերի կոմիտեն արդեն հայտնել Է, որ կորոնավիրուսով հիվանդ երիտասարդներն ու երեխաները այն առավել թեթեւ են տանում: Covid-19-ն առավել մեծ վտանգ Է ներկայացնում տարեց մարդկանց համար, գրում է «Ինտերֆաքս»-ը: