11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Ուկրաինայում տասնյակ ցուցարարներ հարձակվել են կորոնավիրուսի էպիկենտրոն չինական Ուհան քաղաքից տարհանված ուկրաինացիներին եւ մոտ 30 օտարերկրացիներին տեղափոխող ավտոբուսների վրա:
Նովիե Սանժարի բնակավայրի բնակիչները փորձել են փակել փողոցը, թույլ չտալ 6 ավտոբուսների մուտքը, նաեւ քարեր ու ճայթուկներ են նետել մեքենաների եւ իրավապահների ուղղությամբ:
Տարհանվածներին, ի վերջո, հաջողվել է հասնել Նովիե Սանժարիի հիվանդանոց, որտեղ նրանք երկշաբաթյա կարանտին կանցնեն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է ցուցարարներին կարեկցանք ցուցաբերել Չինաստանից տարհանվածների նկատմամբ: Երկրի իշխանությունները պնդում են, որ նրանցից եւ ոչ մեկ վարակված չէ, թեեւ ցուցարարները չեն հավատում: Ուկրաինայի վարչապետը, առողջապահության եւ ներքին գործերի նախարարները Նովիե Սանժարիում են՝ լարվածությունը մեղմելու համար:
Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով արդեն ավելի քան 2200 մարդ է մահացել, 76 հազարը՝ վարակված է: