կարևոր
755 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-21 11:49

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ

 Փետրվարի 20-ին,  ժամը 21։30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Կապան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Դ-ն իր վարած Nissan Bluebird մակնիշի  ավտոմեքենայով Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 20 շենքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Կապանի բնակիչ՝ 34-ամյա Գարիկ Ա-ին պատկանող Hyundai Santa Fe մակնիշի  ավտոեմքենային, ինչի հետևանքով Nissan-ի վարորդ Մհեր Դ-ն, Hyundai-ի վարորդ Գարիկ Ա-ն և վերջինիս ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Ալբերտ Հ-ն, 46-ամյա Մհեր Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com կայքը՝  ճանապարհը եղել է անցանելի և արտաքին լուսավորությունը միացված է եղել, իսկ բախման հետևանքով էլ ևս 2 ավտոմեքենա վնասվել է, որոնց վարորդների ինքնությունը ոստիկանությունը պարզում է։